Պատահարներ
մարտի 28 • 19:09, 2026

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Մարտի 28-ին, ժամը 18։41-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի վերևի հատվածում՝ ավտոճանապարհին, քարեր են թափվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները հեռացրել են քարերը․ երթևեկությունը երկկողմանի  վերականգնվել է։