Լրահոս
օգոստոսի 15 • 11:46, 2025

Անցկացվել են դասընթացներ՝ ուղղված մարզային կառույցների պատրաստվածության բարձրացմանը

Հայաստանի Հանրապետությունում անտառային հրդեհների կանխարգելման և վերացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում որոշվել էր իրականացնել անհրաժեշտ քայլեր, ինչպես հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, այնպես էլ առկա ռեսուրսների և կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ, որոնց շրջանակում ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության ծառայողների կողմից Արագածոտնի մարզի մշակույթի տանը, Կոտայքի և Արարատի մարզպետարաններում անցկացվել են դասընթացներ՝ ուղղված անտառածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհների դեմ պայքարի և կամավորական շարժման զարգացման հարցերին։ 

Մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, Հայկական Կարմիր Խաչի, մարզպետարանների, համայնքապետարանների ներկայացուցիչներ և բնակավայրերի վարչական ղեկավարներ։ 

Դասընթացների շրջանակում մասնակիցներին ներկայացվել են անտառածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման հիմնական պատճառները, դրանց կանխարգելման արդյունավետ մեխանիզմները, հրդեհների ժամանակ գործարկվող արձագանքման գործողություններն ու միջգերատեսչական համագործակցության ձևերը։ 

Վերջիններիս ներկայացվել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման նպատակով իրականացված աշխատանքները, առկա խնդիրները և հետագա անելիքները։ Կարևորվել է համակարգված և հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկումը, ժամանակին արձագանքման կարողությունների ամրապնդումը և կամավորական շարժման ակտիվ զարգացումը:

Նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բարձրացնել պատասխանատու կառույցների, համայնքների և հասարակության պատրաստվածության մակարդակը։