Պատահարներ
մարտի 05 • 07:50, 2026

Պայթյունի ահազանգ Երևան քաղաքի Մայակ թաղամասում

Մարտի 5-ին, ժամը 07։30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի  ունեցել Մայակ թաղամասի շենքերից մեկին հարակից երկհարկանի ավտոտնակում։  

Փլուզվել է ավտոտնակի երկրորդ հարկը՝ մասամբ, վնասվել են ներսում կայանած «Toyota» մակնիշի և հարակից կայանած տարբեր մակնիշների վեց ավտոմեքենա, ինչպես նաև շենքերի պատուհաններ։ Տուժածը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։