ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
օգոստոսի 13 • 13:58, 2026

Փրկարարների և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում զբոսայգում կանխվել է հրդեհի տարածումը

Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները։ Նրանք անմիջապես սահմանազատել են տարածքը՝ կանխելով կրակի տարածումը։ Հրշեջ-փրկարարների ու պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է։

Քաղաքացու անվտանգության ապահովման հանձնառությամբ գործող փրկարարներն ու պարեկները ամեն օր պատասխանատու ծառայություն են իրականացնում՝ օպերատիվորեն արձագանքելով յուրաքանչյուր ահազանգի։