Պատահարներ
հունվարի 24 • 03:37, 2025
Օգնության են հասել փրկարարները
Հունվարի 17-24-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել սառցալեզվակների, երկաթբետոնե կառուցատարրերի թուլացման, տանիքի ճաղավանդակից մի հատվածի կախված լինելու և քարերի թուլացման վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան և Գյումրի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հեռացրել են սառցելեզվակները, ապամոնտաժել բետոնե կառուցատարրերը, իրականացրել ճաղավանդակի ամրացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։