Պատահարներ
հուլիսի 27 • 15:13, 2025

Օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 27-ին, ժամը 14։04-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։ 

Ջրափրկարարներն ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։

***

Հուլիսի 27-ին, ժամը 15:54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղին հարակից լողափերից մեկում քաղաքացին ռետինե նավակով չի կարողանում մոտենալ ափին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները մոտ 1 կմ հեռավորությունից Դրախտիկ հանրային լողափ են դուրս բերել երկու քաղաքացու և ռետինե նավակը։

***

Հուլիսի 27-ին, ժամը 18:39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ռեստորանային համալիրներից մեկի մոտակա լողափում քաղաքացին ռետինե նավակով ափից հեռացել է մոտ 80 մ և չի կարողանում վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը։

Ջրափրկարարները քաղաքացուն և ռետինե նավակը դուրս են բերել ափ։