Պատահարներ
նոյեմբերի 21 • 07:26, 2024

Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից

Նոյեմբերի 20-ին, ժամը 21:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում ձին արգելափակվել է խրամափոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ 
 
Փրկարարները կենդանուն դուրս են բերել արգելափակումից: