Պատահարներ
փետրվարի 06 • 10:20, 2026
Այրվել է անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը
Փետրվարի 5-ին, ժամը 21։15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի բակում՝ ծածկի տակ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։30-ին, մարվել՝ փետրվարի 6-ին, ժամը 10։40-ին։ Այրվել են անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը՝ մոտ 500 քմ։