Պատահարներ
հոկտեմբերի 12 • 06:29, 2025

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Հոկտեմբերի 12-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, Փրկարար ծառայությունը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։

Կան հրդեհի ծխացող օջախներ։

Հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։