ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
օգոստոսի 06 • 14:46, 2026

Փրկարարներն աղբակույտից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 6-ին՝ ժամը 16։14-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում քաղաքացին մնացել է աղբակույտի տակ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն աղբակույտից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է, բժշկական կենտրոնում արձանագրվել է քաղաքացու մահը։