Պատահարներ
փետրվարի 25 • 05:30, 2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատարին․ տուժածներ չկան

Փետրվարի 24-ին, ժամը 21։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 303/10 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և մոտակա տանը․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Մ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատարին, ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ապա մոտակա ավտոտնակին և տներից մեկին․ տուժածներ չկան։

Վնասվել են գազատարը, ավտոտնակի շերտավոր դուռը, տան պատուհանը, փլուզվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշից 1 քմ հատված․ գազատարից առկա է արտահոսք։

Փրկարարները հերթապահել են՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը։