Պատահարներ
դեկտեմբերի 18 • 21:18, 2024

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիրի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցանհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ Ա) մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից՝ մոտ 3 մետրկա կողաշրջվելու վտանգ։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։