Պաշտոնական լուրերՄիջազգային համագործակցություն
սեպտեմբերի 12 • 09:55, 2025

Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի Հանրապետության համատեղ վարժանքին

Սեպտեմբերի 8-ից 11-ը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն - ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը որպես դիտորդ մասնակցել է Բուլղարիայի Սոֆիա և Մոնտանա քաղաքներում ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի Հանրապետության համատեղ կազմակերպած դաշտային վարժանքին։ 

Վարժանքի նպատակներն էին` արտակարգ իրավիճակները և անվտանգային մարտահրավերները կառավարելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկեր պետությունների կարողությունների ուժեղացումը, մասնակից պետությունների ու կազմակերպությունների լավագույն փորձի փոխանակումն ու համագործակցության խթանումը։ 

Վարժանքին մասնակցում էր մոտ 1200 մասնակից։ 

Կամո Ցուցուլյանը մասնակցել է տեղեկատվական սպառնալիքներին և ճգնաժամերի կառավարմանը վերաբերող պանելային քննարկումների։ ՆԳՆ ներկայացուցիչները հետևել են նաև նորարարական տեխնոլոգիաների ու համակարգերի գործնական ցուցադրություններին, որի ընթացքում ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների կառավարման գործում կիրառվել է արհեստական բանականությունը։