Պատահարներ
հոկտեմբերի 29 • 17:16, 2024

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հոկտեմբերի 29-ին, ժամը 17։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին դուրս է եկել Ավազան գյուղից ու մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները տեղորոշված տարածքում հայտնաբերել են Մ․ Մ․-ին (ծնված 1994 թ․) և ուղեկցել պարեկային ծառայության աշխատակիցների մոտ։