Պատահարներ
հոկտեմբերի 12 • 04:28, 2024
Հրդեհ ավտոմեքենայում
Հոկտեմբերի 12-ին, ժամը 03:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։14-ին, մարվել՝ 04։21-ին։ Այրվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենան: