Պատահարներ
նոյեմբերի 02 • 14:21, 2024

Մեծ Մանթաշ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 2-ին, ժամը 15:13-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Մանթաշ  գյուղի մոտակայքում այրվում են խոտածածկույթ և ծառեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:13-ին, մարվել՝ 16:52-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, ջերմահարվել են եղևնու և սոճու տնկիներ։