ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պաշտոնական լուրեր
հոկտեմբեր 30 2026

Փրկարարի օրվա առթիվ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալը և մի շարք փրկարարներ պարգևատրվել են հուշամեդալներով

Փրկարարի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին և Երևան քաղաքի փրկարարական վարչության մի շարք ծառայողների։

Մատուցած ծառայությունների, մասնագիտական բարձր պատասխանատվության և անձնվեր աշխատանքի համար նրանք արժանացել են «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալի, շնորհվել է նաև «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» կոչումը։