Պատահարներ
հոկտեմբերի 24 • 14:56, 2024

Մեծամոր գյուղում այրվել է անասնակեր

Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Նար-Դոսի փողոցի տներից մեկին հարակից տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 17:14-ին: Այրվել են մոտ 500 հակ անասնակեր և մոտ 200 հակ՝ մասնակի: