Պատահարներ
դեկտեմբերի 29 • 10:44, 2025

Հրդեհ Երևան քաղաքի Մազմանյան փողոցում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 08։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցում գտնվող առևտրի կենտրոնում այրվում է էլեկտրական վահանակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի 4-րդ հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։07-ին, մարվել՝ 09։09-ին։ Այրվել է էլեկտրական վաhանակ և մալուխ (20 գմ)։