Պատահարներ
օգոստոսի 09 • 04:13, 2025

Հրդեհ Մայակովսկի գյուղում․ տուժածներ չկան

Օգոստոսի 8-ին, ժամը 22։09-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռազմական ոստիկանության մոտ այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայակովսկի գյուղում՝ չշահագործվող փայտե տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ օգոստոսի 9-ին, ժամը 03:44-ին: Այրվել է տնակը (մոտ 30 քմ)՝ գույքով: