Պատահարներ
մայիսի 29 • 02:22, 2025

ՃՏՊ Մասիս քաղաքում

Մայիսի 28-ին, ժամը 23:21-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «GAZelle» մակնիշի ավտոմեքենային։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: