Պատահարներ
նոյեմբերի 15 • 14:01, 2024

Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 15-ին, ժամը 15:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաշող գյուղի արոտավայրերում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 16։35-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: