ԼրահոսՏեսանյութեր
մարտի 07 • 07:27, 2025
Դեկտեմբերից փետրվար ամիսներին Հայաստանում հրդեհի 1380 դեպք է գրանցվել․ Առաջին լրատվական ալիքի անդրադարձը
Դեկտեմբեր-փետրվար ամիսներին հանրապետությունում հրդեհների 1380 դեպք է գրանցվել, 232-ով ավելի 2023-ի համեմատ: Նախորդ տարվա տվյալով եղել է 5386 հրդեհ, ամենաշատը գրանցվել է Սյունիքում, Տավուշում, Լոռիում, Գեղարքունիքում։ Այժմ հեռավոր համայնքներում 5 հրշեջ-փրկարարական կամավոր հենակետ է ստեղծվում, ևս 8-ը նորոգվում: Կամավորներ կարող են դառնալ նաև բնակիչները: