Լրահոս
մարտի 14 • 13:50, 2025

ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանությունը կենսական նշանակություն ունի ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ բնական աղետների հետևանքների մեղմացման և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործում։ Բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու համար։

ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են քաղաքացիական պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել հասարակության պատրաստվածության և տեղեկացվածության մակարդակը՝ արտակարգ իրավիճակների և այլ սպառնալիքների դեպքում:

Լոռու մարզի Վանաձորի թիվ 8 և 27, Փամբակի հիմնական, Ձորամուտի, Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոցներում կազմակերպվել և անց են կացվել «Օդային հարձակման դեպքում պատսպարման կազմակերպումը» թեմայով, իսկ Վանաձորի թիվ 8 հիմնական և Մեծ Պարնի բնակավայրի միջնակարգ դպրոցներում և Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 2, Ապարանի թիվ 2, Պռոշյանի թիվ 3, Կանիաշիրի հիմնական, Նիգավանի, Բերքառատի միջնակարգ, ինչպես նաև Թալինի թիվ 2 միջնակարգ և ավագ դպրոցներում՝ «Հակառակորդի հանկարծակի հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեպքում ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Կարևորելով բնակչությանը համապատասխան տեսական գիտելիքներով զինելու անհրաժեշտությունը՝ Լոռու մարզի Չկալով, Վանաձոր, Թումանյան, Ալավերդի, Տաշիր, Սպիտակ, Լոռի Բերդ համայնքների, Կոտայքի մարզի Աբովյան, Ջրվեժ, Բյուրեղավան, Նոր Հաճըն, Չարենցավան, Հրազդան համայնքների և Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Ալագյազ, Թալին, Ծաղկահովիտ համայնքների մի շարք բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվել են համապատասխանաբար «Մարտի 1-ը քաղաքացիակական պաշտպանության միջազգային օրն է», ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում վարվելակերպի կանոնները» և «Ազդարարման ազդանշանները» թեմաներով դասախոսություններ:

Նմանատիպ դասախոսությունները խթանում են հանրային կրթության բարձրացմանը և քաղաքացիական պաշտպանության կարևորության մասին տեղեկացվածության տարածմանը, ինչն անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու համար: