ՏեսանյութերԼրահոս

Լոռու մարզում անցկացվեց «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանք

հոկտեմբերի 15 • 07:26, 2024

Հոկտեմբերի 10-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմն անցկացրեց ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) պահանջներին համապատասխան «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանք:

Վարժանքը նպատակ ուներ բարձրացնել միջազգային առաքելությունների համար նախատեսված քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածության մակարդակը: ՔՈՓ թիմի ղեկավարն էր ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Դունամալյանը:

Վարժանքի ընթացքը վերահսկում էր ՆԳՆ ՓԾ աշխատանքային խումբը՝ ՆԳՆ ՓԾ տնօրենի օգնական Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։ 

Վարժանքի ընթացքում թիմը խաղարկեց ուժեղ երկրաշարժի սցենար. ըստ սահմանված տեղամասերի փրկարարական խմբերի կողմից իրականացվեցին իրավիճակի գնահատում, հետախուզություն, պարանային, ամրակապման աշխատանքներ, բետոնե կառուցատարրերի քանդման և որոնողափրկարարական աշխատանքներ, պայմանական տուժածների որոնում, առաջին օգնության ցուցաբերում և տեղափոխում շտապօգնության մեքենա:

Ամփոփելով մասնակիցների կողմից կատարված աշխատանքները Ա. Գևորգյանը նշեց վարժանքի ուժեղ և թույլ կողմերը, հանձնարարեց աշխատել արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ։