Իրազեկում
օգոստոսի 26 • 06:10, 2025

Իրազեկում․ Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքների մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Տաշիր համայնքի Բլագոդարնոյե, Մեծավան, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն և Ալավերդի համայնքի Ախթալա, Ճոճկան, Շամլուղ, Մեծ Այրում բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։

Խնդրում ենք չանհանգստանալ։