Պատահարներ
ապրիլի 30 • 03:44, 2026
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Ապրիլի 29-ին, ժամը 19։39-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասը փակվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ). ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները հեռացրել են քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։