Պատահարներ
հունվարի 10 • 11:00, 2025

ՃՏՊ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին (թարմացված)

Հունվարի 10-ին, ժամը 09:44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին (Լանջիկ գյուղի մոտակայքում) բախվել են «Howo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Խ. Խ., ծնված 1956 թ) և «VAZ» մակնիշի (վարորդ՝ Ս. Ղ., ծնված  1991 թ.) ավտոմեքենան: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևորներ Ռ. Ղ.-ին (ծնված 1997 թ.), Խ. Գ.-ին (ծնված 1995 թ.), Վ. Գ.-ին (ծնված 1998 թ.) և «Howo» մակնիշի բեռնատարի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենաներից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: 

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Վ. Ղ.-ին (ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: