Պատահարներ
փետրվարի 12 • 03:48, 2025
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը
Փետրվարի 11-ին, ժամը 20:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի դաշտերում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։47-ին, մարվել՝ 21։08-ին։ Այրվել է խոտածածկույթ։