Պատահարներ
հունիսի 08 • 09:44, 2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
 

Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:12-ին, մարվել՝ 09:23-ին: Մասամբ այրվել են խոհանոցը՝ գույքով (մոտ 20 քմ) և լոգասենյակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ):