Պատահարներ
ապրիլի 12 • 07:36, 2025
ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժած
Ապրիլի 12-ին, ժամը 08:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, վարորդին (ԻԻՀ քաղաքացի) դուրս բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: