Պատահարներ
դեկտեմբերի 17 • 16:44, 2024

ՃՏՊ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենական արգելափակված տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ ՇԵ, ծնված 1969 թ) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ Մ, ծնված 2002 թ) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևոր Մ Գ․-ի (ծնված 1990 թ) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ ուղևոր Ա Հ․-ն (ծնված 1986 թ) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան։