Պատահարներ
դեկտեմբերի 19 • 21:02, 2024
ՃՏՊ Տաշիր քաղաքում. կա տուժած
Դեկտեմբերի 19-ին, ժամը 23:01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տաշիր քաղաքի Երևանյան խճուղում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Պ., ծնված 1986 թ․) բախվել է կայանած «GAZelle» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինս՝ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ա․ Պ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։