Պատահարներ
մայիսի 13 • 18:38, 2026

Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից

Մայիսի 13-ին, ժամը 17։28-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մովսես Խորենացու փողոցի թիվ 47 հասցեի մոտակայքում ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա։

Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից։