Իրազեկում
հունիսի 11 • 08:17, 2025
Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր և Թառաթումբ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր և Թառաթումբ բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։