ԼրահոսԻրազեկում
հոկտեմբերի 14 • 07:38, 2024

Իրազեկում. Արագածոտնի մարզի Փարպի և Բազմաղբյուր բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում,  Արագածոտնի մարզի Փարպի, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Բազմաղբյուր բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

Խնդրում ենք չանհանգստանալ։