Իրազեկում
հունիսի 11 • 08:36, 2025

Իրազեկում․ Արագածոտնի մարզի Շղարշիկ, Կաթնաղբյուր, Իրինդ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 12-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Շղարշիկ, ժամը 11:15-ից մինչև 11:30-ը՝ Կաթնաղբյուր, ժամը 12:00-ից մինչև 12:30-ը՝ Իրինդ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։  

Խնդրում ենք չանհանգստանալ։