keyboard_arrow_left
Պատահարներ
հունվար 15 2025
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Հունվարի 15-ին, ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են Զ. Գ.-ի ինքնասպանության փորձը: