Պատահարներ
հունիսի 19 • 14:05, 2025

Հրդեհ Իջևան քաղաքում

Հունիսի 19-ին, ժամը 14:20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մետաղագործների փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցում գտնվող տներից մեկին մոտակա մառանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել է մառանը՝ մոտ 30 քմ։