Պատահարներ
հուլիսի 15 • 15:00, 2025

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Հուլիսի 15-ին, ժամը 15։46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղում այրվում է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։28-ին:

Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։