Պատահարներ
հունիսի 30 • 16:22, 2025

Հրշեջ-փրկարարները մարել են բացօթյա խոհանոցում բռնկված հրդեհը

Հունիսի 30-ին, ժամը 16:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գ-1 թաղամասի տներից մեկի բացօթյա խոհանոցում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։11-ին, մարվել՝ 17։29-ին։ Մոտ 45 քմ տարածքում այրվել են խոհանոցի տանիքի կառուցատարրերը, կենցաղային տեխնիկա և կահույք։