Պատահարներ
հունվարի 08 • 20:29, 2025

Հրդեհ Վանթյան փողոցում (թարմացված)

Հունվարի 8-ին, ժամը 23:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանթյան փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։59-ին, մարվել՝ հունվարի 9-ին, ժամը 00։27-ին։ Այրվել են երեք տների տանիքների փայտե կառուցատարրերը (ընդհանուր մոտ 190 քմ) և տանիքներից մեկում կուտակած գույքը (20 քմ):