Պատահարներ
օգոստոսի 08 • 02:34, 2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Օգոստոսի 8-ին, ժամը 03։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի խոհանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 03։37-ին։ Այրվել են խոհանոցի կախովի առաստաղը՝ մոտ 25 քմ, մեկ դուռ և մեկ սեղան։