Պատահարներ
դեկտեմբերի 31 • 15:12, 2024

Հրդեհ տնակում․ տուժածներ չկան

Դեկտեմբերի 31-ին, ժամը 16:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի տանիքում տեղադրված տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։03-ին, մարվել՝ 17։28-ին։ Այրվել են տնակի տանիքի (մոտ 80 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ, առաստաղից՝ մոտ 10 քմ և պատերից մոտ 15 քմ հատված։