Պատահարներ
հունվարի 10 • 22:15, 2025

Այրվել է ավտոմեքենա

Հունվարի 10-ին, ժամը 22:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի խաչմերուկում գտնվող սննդի կետերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 2002 թ) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։23-ին, մարվել՝ 23։47-ին։ Այրվել է ավտոմեքենան։