Պատահարներ
դեկտեմբերի 08 • 01:11, 2024
Այրվել է ավտոմեքենա
Դեկտեմբերի 8-ին, ժամը 03:23-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել՝ 04:00-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենա: