Պատահարներ
նոյեմբերի 05 • 19:53, 2024

Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 5-ին, ժամը 19:11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ-Ձյունաշող ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտադեմ և Ձյունաշող գյուղերի միջհամայնքային հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։44-ին, մարվել՝ 21։03-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։