Պատահարներ
հունվարի 06 • 16:55, 2025
Հրդեհ Երևան քաղաքի Հրազդանի փողոցում (թարմացված)
Հունվարի 6-ին, ժամը 15:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդանի փողոցի երկու տների տանիքներում (ընդհանուր մոտ 70 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։44-ին, մարվել՝ 16։04-ին։ Մասամբ այրվել են կենցաղային իրեր, բաղդադե և փայտե կառուցատարրեր։