Պատահարներ
ապրիլի 02 • 07:00, 2025

Հրդեհ Գ. Հասրաթյան փողոցում․ տուժածներ չկան

Ապրիլի 2-ին, ժամը 08։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցում անվադողեր են այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։22-ին, մարվել՝ 08։43-ին։ Այրվել են անվադողեր։