Պատահարներ
մայիսի 08 • 03:29, 2025

Հրդեհ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում

Մայիսի 8-ին, ժամը 04:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Շիրակացու փողոցում այրվել է 200 քմ տնակից մոտ 110 քմ-ն՝ գույքով։ 

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն: